|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ վերջին տվյալներին: Վարչապետը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք ՀՆԱ-ի 2 տոկոս աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոս:
«Արդյունքում` ունենք 4,4 տոկոս տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում են գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը և արտահանման բազմազանությունը: Մենք այսօր արտահանում ենք ավելի շատ երկրներ, քան նախկինում: Հանձնարարում եմ տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին` հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները»,- ասաց վարչապետը: