Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոսեց տնտեսական աճի ակնկալիքների մասին: Նախարարը նախ նշեց, որ կառավարությունը առայժմ դնում է 3,2 տոկոս տնտեսական աճի սցենարը:
«Մենք մոտենում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծման աշխատանքների ավարտին, այն հանրության դատին կհանձնվի հուլիսին, մակրոտնտեսական շրջանակները գրեթե պատրաստ են, և ապագա տարիներին նախատեսում են շատ ավելի բարձր տնտեսական աճ` 4,7-ից մինչև 5,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներ»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` դրական ռիկսերը պահպանվում են, սակայն պետք է հաշվի առնել համաշխարհային տնտեսության զարգացումները և կոնյուկտուրան, և առայժմ այնպիսին են գործընթացները համաշխարհայի տնտեսության զարգացման գործնթացում, որ առևտրային գործընկերների մոտ կարող է ավելի բարձր տնտեսական ա-ի ցուցանիշներ լինեն: Օրինակ Ռուսաստանում, նրա խոսքով` խոսվում է 1,5-ից 2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշների մասին, մինչդեռ մեկ տարի առաջ խոսվում էր ՌԴ-ում 0,8-ից մինչև 1 տոկոս տնտեսական աճի մասին: Եվ եթե այդ դրական ռիսկերը նյութականան, ապա դա դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:
Վադան Արամյանը նշեց, որ դրական ցուցանիիշների հիմքում թե ներքին տնտեսության, թե արտաքին տնտեսության ցուցանիշներն են:Այս տարի տենդենցները դրական են, կառավարությունը այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
«Օտարերկրյա ուղղակի ներդրումները նյութականանալու են այս տարի: Առաջին եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցակը արդեն իսկ հրապարակվել է, այստեղ մենք ունենք շուրջ 30 տոկոսանոց աճ»,-ասաց նախարարը: