կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 14:44
Հասարակություն

Գինետան մոտ խլացուցիչով ծեծել է Արամայիսին

Գինետան մոտ խլացուցիչով ծեծել է Արամայիսին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի ցնցում, ձախ ականջախեցու պատռված վերք, քթի սալջարդ վերք» ախտորոշումով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արամայիս Մ.-ն: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի գինետան մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ծեծի է ենթարկել Արամայիս Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արամայիս Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի գինետներից մեկի մոտ, ավտոմեքենայի խլացուցիչի մետաղյա խողովակով Արամայիս Մ.-ին հարվածներ է հասցրել 1985 թ. ծնված Մամիկոն Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: