Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում տեղի ունեցող շատ բաներ ինձ համար բացատրություն չունեն։
Ինչո՞ւ հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակված,երբ մեր զույգ հանրապետությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, երբ արցախահայերն ամենօրյա ռեժիմով կռվում են, հարկ եղած դեպքում՝ զոհաբերության գնում անկախ և անվտանգ ապրելու համար, թիկունքում գրեթե ամեն օր անդադար մրցույթների, փառատոների ու զվարճությունների անվերջ շարան է անցկացվում։
Ի վերջո, ամեն շաբաթ գինու փառատոն, հետո գարեջրի, հետո խաշլամայի, հետո ուրախ ցատկում են միջերկրական ծովափին, այնուհետև այն փոխարինվում է ինչ-որ քայլած չինովնիկի որդու հարսանիքի, հետո անորոշ խաղեր, հետո գեղեցկության մրցույթներ, հետո պիղծ երաժիշտների համերգներ, հետո էլի փառատոն, համերգ, հարսանիք․․․
Եվ այսպես շարունակ ու անվերջ:
Հսկայական (նորից մեր՝ ՀՀ-ի քաղաքացիների) փողեր են ծախսվում, հազարավոր հաշվետվություններ են գրվում, ատկատներ, և այլն․․․
Ի վերջո գումարների մեծ մասը հայտնվում է կազմակերպիչների ու պաշտոնյաների գրպանը։
Այնպիսի տպավորություն է, որ սա հիստերիկ փորձ է՝ թաքնվելու իրականությունից, այն բանից, թե ինչպես են ապրում հասարակ մարդիկ։
Այն, ինչ չենք տեսնում, գոյություն չունի: Այս կարգախոսով են արդեն հինգ տարի աշխատում թշնամու շահերը սպասարկող «հեղափոխականները»։
Եվ նորից հրավառություն, ուրախ երաժշտություն, զվարճալի մրցույթներ, գիշերային փառատոններ․․․
Իշխող ՔՊ-ական խունտայի մոտ սովամահության դեպքեր չեն գրանցվել, նրանց մոտ պատերազմ չկա։
Նրանք ստացել են կյանքից ամեն ինչ․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեության ներկայացուցիչ