|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանում անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծի են ենթարկել ոստիկան Հրաչյա Մելքոնյանին, փոխանցում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով, ժամը 03։10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «գլխի բացված վերք» ախտորոշմամբ: Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 33-ամյա Հրաչյա Մելքոնյանն է, որն աշխատում է Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ համայնքային ոստիկան, կոչումով ավագ լեյտենանտ է:
Մելքոնյանը հիվանդանոցում հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ 4 հոգի հարձակվել են իր վրա, երկաթով հարվածել գլխին մի քանի անգամ։
Կատարվում է քննություն, երկու անձ բերման է ենթարկվել: