Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից, պահեստազորի սպա Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը։
Ի դեպ, Լևոն Քոչարյանի և պահեստազորի սպա Սերգեյ Ասատուրովի գործով դատավորը Կարեն Ֆարխոյանն է։
Նշենք, որ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, ըստ՝ «Դատալեքս»-ի, նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել գործի նախաքննության ավարտին։ Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
ՆաևնՆշենք, որ Լևոն Քոչարյանը իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից ի վեր պնդել է, որ մեղադրանքը չի ընդունում, ավելին, հայտնել է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, որի առթիվ ևս քրեական գործ է հարուցվել։ Ավելի վաղ Լևոն Քոչարյանի պաշտպաները ներկայացրել էին փաստեր, հիմնավոր տեսանյութեր։
Դատական նիստի ժամանակ գործով անցնող բերետավորներն ասացին, որ ոչ ոքի չեն ծեծել։
Մանրամասն՝ տեսանյութում։