|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ երեկ` նախագծի քվեարկության ժամանակ, ՕԵԿ-ական պատգամավորների մի մասը քվեարկել էր «ձեռնպահ», մյուս մասը` «դեմ»:
Մարգարյանի խոսքով` իրենք չեն կարող մի փաստաթղթի օգտին քվեարկել, որում ներառված չեն իրենց կարևորագույն առաջարկները:
«Մենք չենք կարող կողմ քվեարկել մի փաստաթղթի, որի դրույթների հետ ոչ ամբողջությամբ ենք համաձայն: Իհարկե, կոնցեպտուալ առումով, որոշ առաջարկներ հաշվի առնվել են, բայց ոչ բոլորը, որոնք կարևոր էին մեզ համար: Մենք որոշեցինք այդպես վարվել, քանի որ կարևոր առաջարկները, որոնք վերաբերում են անվտանգության խորհրդին, գլխավոր հրամանատարի հարցին մեր սրտով չեն»,- ասաց Մարգարյանը և հավելեց. «Այս փաստաթղթով հնարավոր չի լինի խոսել հավասարակշռման, բալանսավորման մասին: Մենք որոշեցինք ազատ քվեարկել: Միայն խմբակցությունում որոշում կայացվեց, որ չենք կարող կողմ քվեարկել, իսկ քվեարկելու ընտրությունը մնաց պատգամավորներին»: