| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Խորհրդարանն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` արդարդատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը միտված է քաղաքացիաիրավական հարաբերություններում համաչափ հավասարակշռություն մտցնելուն` պարտավորության երկու կողմերի` և' պարտատիրոջ, և' պարտապանի համար, տույժերի և տուգանքների առավելագույն ժամանակահատվածը սահմանափակելուն: Նա նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկների հիման վրա փոփոխություններ են արվել, որոնցով ավելի բարելավվում է պարտապանների վիճակը:
«Այսօր եթե պարտապանը խախտեց իր պարտավորությունները, պարտատերը գրություն է ուղարկում նրան, որ գույքը պետք է իրացվի, և դրանից հետո օրենքով նախատեսված է, որ պետք է սպասել երկու ամիս ու նոր ձեռնամուխ լինել գույքի իրացմանը, ինչի պատճառով լրացուցիչ տույժեր և տուգանքներ են գալիս պարտապանի վրա: Այնինչ լինում են դեպքերը, որ պարտապանը ի սկզբանե համաձայն է լինում, որպեսզի գույքն իրացվի»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ հիմա նախագծով սահմանվել է, որ պարտապանը, ինչպես նաև գրավատուն, եթե տարբեր մարդիկ են, գրավոր համաձայնություն ներկայացնեն պարտատիրոջը գույքի բռնագանձումը իրականացնելու համար: Պարտատերը այդ համաձայնությունը ստանալուց հետո արդեն իսկ պետք է ձեռամուխ լինի գույքի իրացմանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հանդես եկավ հարակից զեկույցով: «ՀՅԴ-ն մեկ փոփոխության առաջարկ է ներկայացրել, որը վերաբերում էր բռնագանձման ժամկետը պահելու հարցին: ՀՅԴ-ի առաջարկով` ուղիղ երկու ամիսը նորից դարձավ մինչև երկու ամիս, որպեսզի գրավատուն, եթե ցանկություն ունի, միանգամից համաձայնություն տա գրավի իրացմանը»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել օրինագծին և խնդրում է, որ կողմ քվեարկեն օրենքին: Նախագիծն ընդունվեց միաձայն` 93 ձայնով: