|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ՕԵԿ-ը կողմ քվեարկել «Շրջանառության հարկի մասին» աղմկահարույց օրենքին: ՕԵԿ-ական պատգամավորը նախ ընդգծեց, որ իրենք մտահոգություններ ունեցել են և օրենքի քննարկման ժամանակ հնչեցրել են այդ մտահոգությունները, հետո հայտարարեց. «Մենք վերապահումով ենք մոտեցել այդ օրենսդրական նախաձեռնությանը: Ցավոք, շատ հաճախ է լինում` մսավաճառի պես, որ փորձում է միսը ներկայացնել, բայց ոսկորը տակից... Կարծում եմ` այս օրենքն այդ ոսկորն էր, որը չերևաց»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ը երբեք խոչընդոտներից չի վախենում: «Մենք մեր վախը վաղուց բռնել ենք և դատապարտել ենք ցմահ ազատազրկման»,- ասաց պատգամավորը: