կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 17:07
Քաղաքական

200 մլն դոլար վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր

200 մլն դոլար վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր

Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:

Վարկային համաձայնագիրը սուր քննադատության ենթարկեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը փորձեց պաշտպանել համաձայնագիրը: Նա նշեց, որ եթե Ադրբեջանը փորձի կոնկրետ գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ, այդ նույն ընդդիմախոսների ոգեշունչ ելույթները դրա դեմը չեն առնի, և որ դրա դեմը կարող են առնել միայն կոնկրետ միջոցները, որոնց համար հիմք է ստեղծում այդ վարկային համաձայնագիրը: Նա կոչ արեց վերացնել կասկածամտությունը և չանել ամպագոռգոռ հայտարարություններ:

«Ասում ա՝ արի, իմ գործարանից զենքը գնի էն պայմաններով, որով ես իմ բանակին եմ տալիս, վատ ա՞ ասում: Տոկոսների մասին. չուզի՞ իրա փողը, եթե մենք ուշացնենք»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է դոլարով գործարքին, որին դեմ արտահայտվեց Արծվիկ Միանսյանը, Վարդան Այվազյանը նշեց, որ կարող է տատանվել ոչ միայն դոլարը, այլ նաև ռուբլին:

Վարկային համաձայնագիրը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց 98 պատգամավոր, ձեռնպահ` 0, դեմ` 1: