կարևոր
997 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-26 18:23
Տարածաշրջան

Ռիսկն այն կլինի, որ «խաղաղության խաչմերուկի» մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ո՛չ. Սոբհանի

Ռիսկն այն կլինի, որ «խաղաղության խաչմերուկի» մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ո՛չ. Սոբհանի

Իրանը ողջունել ու աջակցություն է հայտնել «խաղաղության խաչմերուկ» նախագծին, ըստ որի տարածաշրջանի բոլոր երկրները կկարողանան տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ուղիներից օգտվել։  Այս մասին այսօր հրաժեշտի ասուլիսում ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ կարևորելով վաշինգտոնյան համաձայնագրերում փոխադարձության սկզբունքի առկայությունը։

«Եթե այդ համաձայնագրով Ադրբեջանը ստանում է կապ Նախիջևանի հետ, ապա փոխադարձության սկզբունքից ելնելով պետք է Հայաստանն էլ այդ ճանապարհով կապ ստանա Իրանի հետ։ Եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորութուններից՝ դա կբխի բոլորի շահերից։ Ռիսկն այն կլինի, որ դրա մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ո՛չ»,-ասաց դեսպանը։