| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը կատարի պետության առջև։ Այս տեքստով օրենք չպետք է ունենանք. սրանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերն են իր գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին ԱԺ ամբիոնից։ Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները պետք է ազատվեն ծառայությունից։ «Ես անգամ չէի ցանկանա սկզբունքորեն կողմ քվեարկել»։
Բայց այս խոսքերից մեկ ժամ էլ չանցավ, նախկին կոմունիստ, ներկայումս հեղափոխական թիմ մտած Խաչատրյանը հլու-հնազանդ կողմ քվեարկեց իր իսկ կողմից մերժված նախագծին: Համաձայնեք՝ սկզբունքային դիրքորոշում է դեմ ըլլալով կողմ քվեարկել:
Թերևս Վիգեն Խաչատրյանի մոտ ազնվության, պատգամավորի՝ խղճի մտոք աշխատանքի մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են իր երիտղեկավարների մատի շարժում-ցուցումով: Ասվեց՝ կողմ պիտի քվեարկել, ենթակա Խաչատրյանը արեց դա՝ մոռանալով ինքն իրեն ու իր խոսքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում