Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձայների` 51 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ում ավարտվեց չորս ոչ իշխանական ուժերի ներկայացրած նախագծի քվեարկությունը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով կարմիր գծանշանների, տեսանկարահանող անվտանգության սարքերի վերաբերյալ:
Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց՝ հարցը խմբակցությունների հետ եւս մեկ անգամ քննարկելու համար: Նա հայտարարեց նաեւ, որ չորս ուժերով անգամ գնացել են փոխզիջման՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մինչեւ սեպտեմբեր:
Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց՝ եթե ՀՀԿ-ն կողմ լիներ իրենց նախաձեռնությանը, դա կնշանակեր անվստահություն սեփական կառավարությանը. «Սա վկայում է ապակառուցողական դիրքորոշման մասին»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք գնացին կոմպրոմիսի` մտածելով, թե հարցին լուծում կգտնեն, եւ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ: «Սակայն մենք մնացինք մեր այն համոզմանը, որ ոչինչ էլ չփոխվեց, ու մենք կողմ ենք քվեարկելու ժամանակավոր հանձանաժողովի ստեղծմանը»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք կողմ են լինելու, ու իրենց առաջարկած կոմպրոմիսը շատ տրամաբանական էր: «Կարծում եմ, պարո'ն Շարմազանով, Դուք օրակարգ եք խախտում, քանի որ ընդմիջումից հետո անմիջապես քվեարկության եք դնում հարցը»,- նշեց նա: «Ոչ մի խախտում էլ չի եղել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ, արդեն ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը եւս կողմ քվեարկեց չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը: