|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Ազգային ժողովը կողմ քվեարկեց խորհրդարանում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 30:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ընդունում են` ստեղծված է մի գործիք, որը հնարավորություն կտա հայտնաբերելու գազի հետ կապված խնդիրները, նաեւ հայտնեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին և մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի նախագծին:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում Հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին, որից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության հրավիրեց: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծել: