|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախկին պատգամավոր Լյութֆու Թյուրքանը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է թուրքական կողմի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը, այդ պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ Haber.sol-ի՝ Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը ամեն կերպ փորձել է կազմակերպել Օբամա-Էրդողան հանդիպումը, սակայն Օբաման կտրականապես հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ:
«Որքան էլ այս փաստը Էրդողանի դուրը չեկավ, սակայն նա այլ ելք չուներ, քան փաստն ընդունելը: Դրա համար էլ Դավութօղլուին ուղարկեց: Աշխարհի ղեկավարները խոսում են Սիրիայի ապագայի մասին, ներկա են Իրանն ու Ռուսաստանը, սակայն իր երկրում 2.5 միլիոն փախստական ապաստանող Թուրքիան ներկա չէ»,- ասել է Թյուրքանը:
Հետաքրքիր է` ինչպե՞ս կարձագանքի Թուրքիայի ղեկավարն այն փաստին, որ Օբաման մերժել է իրեն, սակայն կարճ զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: