|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մինսկը պետք է պրագմատիկ համագործակցություն զարգացնի Արևմուտքի հետ` ՌԴ-ի հետ հարաբերություններում տնտեսական խնդիրների ֆոնին. պնդում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ РИА Новости-ի` այդ մասին նա ասել է Մինսկում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը:
«Այդ համագործակցությունը Արևմուտքի հետ այսօր ալերգիա և երբեմն հիստերիա է առաջացնում մեր գլխավոր գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության մոտ, ինչպես նաև` առանձին քաղաքական գործիչների մոտ: Հարց է առաջանում` ինչո՞ւ եք հիստերիա բարձրացնում: Մեր ապրանքը շուկա չեն թողնում, կենվոր են անվանում, դուրս են մղում, ճնշում, որտեղ հնարավոր է: Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, թաքնվե՞նք շրիշակի տակ ու այնտեղ նստենք»,- ասել է Բելառուսի նախագահը: