|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։
Ըստ Hurriyet-ի` նախագահները համաձայնել են, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկել ԻՊ-ի ոչնչացման, ինչպես նաև Թուրքիայում, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելու համար:
Զրույցի ընթացքում Օբաման վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կարևորում է Թուրքիայի անվտանգությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի: