|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում «Սեպտեմբերի 9» համալսարանի դասախոս Թյուրքան Բաշյիիթին ուսանողների այնպիսի հանձնարարություն է տվել, որը համացանցում մեծ արձագանքի է արժանացել:
Ըստ Radikal-ի՝ գիտությունների թեկնածու դասախոսը ուսանողներին հանձանարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտող աշխատանք գրել: Ուսանողները նկարահանել և համացանցում են տեղադրել հանձնարարության լուսանկարը, որը փակցված է եղել համալսարանի միջանցքի պատին:
Համացանցում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններին միացել են շատերը և դասախոսի արարքը ճիշտ չեն համարել՝ նշելով, որ այն միակողմանի է և գիտական մոտեցում չէ:
Twitter-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե «ի՞նչ է անելու դասախոսը, եթե ուսանողները ցեղասպանությունը փաստող աշխատություն ներկայացնեն»: Դասախոսն արձագանքել է քննադատություններին` նշելով, որ ինքը «պարզապես գիտական հարց է ներկայացրել»:
Հայտնի է դարձել նաև, որ նույն դասախոսը Twitter-յան էջում գրառում էր արել նաև լավաշի՝ UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվելու մասին: Նա գրել էր. «Լավաշը վերցրին, վաղը հող էլ կպահանջեն»: Սա եւս մեծ արձագանք էր գտել սոցցանցում: