| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական գրեթե բոլոր թերթերն ու կայքերը հրապարակել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերին:
 
 T24 և Radikal կայքերի ֆեյսբուքյան էջերում տեղադրված լուրերի տակ մեկնաբաննություններ թողած թուրքերը հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների տարափ են սկսել ընդդեմ հայերի:
 
 Օգտատատերերից մեկն այնքան է «ներծծվել» թուրքական իշխանությունների հակահայ դաստիարակությամբ, որ թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Հայի բիճ, թուրքի թշնամի: Չգաս Թուրքիա, զգուշացնում եմ քեզ: Հայե’ր, կորչեք մեր երկրից»:
 
 Մեկ այլ օգտատեր չի վարանել սպառնալիքներ հնչեցնել հայերի հասցեին` խոսքն ուղղելով Սերժ Սարգսյանին. «Սարգսյա’ն, այս անգամ կոտորելու ենք ձեզ»: Այս տողերի մեջ, սակայն, օգտատերն անուղղակիորեն ընդունել է նախկինում հայերին ցեղասպանելու փաստը, եթե նա մտադրվել է «այս անգամ» կիսատ չթողնել նախկինում սկսած գործը:
 
 Այս ամենից կարող ենք ենթադրել, որ թուրքերն իրականում չէին սպասում պատասխան նամակի: Ինչը նրանց զայրույթը կրկնապատկեց հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով հրաժարվում է ներկա գտնվել մի միջոցառման, որն ակնհայտորեն կազմակերպվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան գալու ծանր բեռից ազատելու համար:
 
 Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական հրավեր էր ուղարկել` ապրիլի 24-ին ներկա գտնվելու Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, որն իրականում տեղի է ունեցել 1915 թվականի մարտի 18-ին: