|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու եւ այլ հարցերի մասին:
Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է նաեւ ՀԱՕԿ քարտուղարը, ինչն անթույլատրելի է՝ դատելով փաստաթղթերից, որ թերթի ձեռքին են:
Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի մտադրությանը' հետ կանչել որոշումը, հակառակ դեպքում ստեղծել վոլեյբոլի երկրորդ ֆեդերացիա, իշխանական թեւն այն համարել է «ուղեղային մորմոք, ֆիկցիա». «Ո՞վ պետք է այդ դեպքում ճանաչի նրանց հետկանչը կամ նոր ֆեդերացիան՝ արդարադատության նախարարությո՞ւնը, որն իր վերդիկտն արդեն իսկ կայացրել է»: