|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Թուրքական Star թերթը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Անկարա այցելության մասին «Պայուսակում նամակով է գալիս» վերնագրով նյութ է հրապարակել:
Համաձայն նյութի հեղինակ Զեյնեփ Թուղրուլի՝ Էրդողանի նախագահական երդման արարողությունից հետո կայանալու է նորընտիր վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի` արդեն նշանակված հանդիպումը։
Ըստ նրա՝ Նալբանդյանը Դավութօղլուին փոխանցելու է Էրդողանին ուղղված` Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը՝ ներկա գտնվել 2015 թվականի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակման արարողությանը, ինչպես նաև ուղերձ է ներկայացվելու` առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ սառեցված արձանագրություններին նոր շունչ հաղորդելու առաջարկով։