Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հունիսի 20-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը:
«Բելգիայի վարչապետի՝ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելը չի համապատասխանում պատմական ճշմարտություններին և ոտնահարում է օրենքը»,- ասվում է Թուրքիայի ԱԳ տարածած հայտարարության մեջ: Նաև, որ «սահմանները բոլոր առումներով հատող» այդ հայտարարությունն անընդունելի է և նման քայլը չի կարող արդարացված լինել:
«Սեփական պատմության մութ էջերի հետ չառերեսված Բելգիան որոշ ժամանակ է՝ զգալիորեն ավելացրել է թուրք ինքնության դեմ ուղղված ու պատմության միջոցով թուրքերին մեղադրող հայտարարությունները, որոնց դեմ մենք հետևողականորեն պայքարելու ենք: Փաստ է, որ Բելգիան քաղաքական աղմուկ բարձրացնելու փորձեր է անում թուրքերին սևացնող քաղաքականությամբ, ռասիստականությամբ, օտարների դեմ թշնամանքով և հակաիսլամական վարվեցողությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հավելվում է, որ նման հայտարարությունն անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիայի եւ Բելգիայի միջեւ հարաբերությունների վրա։