|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«Վերնիսաժ»-ի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստից հետո ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի մայրն էլ, փաստաբան Արայիկ Ալվանդյանն էլ չցանկացան պատասխանել լրագրողների հարցրերին: Փաստաբանը միայն ասաց, որ իր պաշտպանյալը երկրորդ անգամ վիրահատվելու կարիք ունի, իսկ թե ի՞նչը պետք է վիրահատեն, չհայտնեց:
Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս դատարանին միջնորդություններ անելու վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ դատավարությունն, ըստ էության չի սկսվել: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը, փոխելու վերաբերյալ միջնորդությանը, ասաց, որ գուցե դատավարության ինչ-որ փուլում նման միջնորդություն արվի:
Մանրամասները` տեսանյութում: