| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը (Ջենք Թաշքան) սեպտեմբերի 24-ին համերգ կտա Երևանում: Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական  «Bianet»  լրատվական կայքը տեղեկացնում է, որ Թոշիկյանը Հայաստան է ժամանելու պետության հրավերով, իսկ համերգը տեղի է ունենալու կոմիտասյան շաբաթվա ընթացքում, որն անցկացվում  է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
Համերգը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում Պարթև Գարյանի, Սիբիլ Փեքթորոսօղլուի և Լիդա Քյոսեօղլուի կատարմամբ կհնչեն Թոշիկյանի հայերեն ստեղծագործությունները: Երկրորդ հատվածում կլինի 2007 թվականին սպանված` «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված օրատորիայի պրիմիերան: Թոշիկյանի և Պերճուհի Բերբերյանի (խոսքեր) համատեղ ստեղծագործությունը Թոշիկյանի հետ միասին կներկայացնի Հակոբ Մամիկոնյանի ղեկավարած «Լուսավորիչ» երգչախումբը:
Թոշիկյանը հայտնել է, որ առաջին անգամ, որպես կոմպոզիտոր, Հայաստանից համերգի հրավեր է ստացել: Երաժշտի խոսքերով` իր համար պատվաբեր է, որ իր ստեղծագործությունները հնչելու են Երևանում: