|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2013-ը հոբելյանական էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար. այս տարի լրանում էր կոմպոզիտորի ծննդյան 110-րդ ամյակը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս տարի իրականացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված Խաչատրյանի հոբելյանին:
Նախարարն առաջին հերթին կարեւորեց Խաչատրյանից մեզ հասած ժառանգության թվայնացման աշխատանքները, որոնք իրականացվում են արդեն 6 տարի շարունակ` Հայաստանի հանրային ռադիոյի հետ համատեղ:
«6 տարվա ընթացքում թվայնացվել է 65 ձայնասկավառակ, որոնք ընդգրկում են 720 ստեղծագործություն. դրանք երաժշտական ստեղծագործություններ են, ռադիոբեմականացումներ…Մենք Խաչատրյանի հոբելյանն «օգտագործեցինք», որպեսզի աշխարհի տարբեր վայրերում հնչեցնենք նրա գործերը, եւ այս առումով պետք է փաստեմ, որ տեղի է ունեցել շուրջ 100 համերգ»,- ասաց նախարարը` հավելելով, որ տարեվերջյան պատկերը գոհացնող է` ունեցան այն արդյունքը, որին ուզում էին հասնել: