|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տիգրան Մանսուրյանն ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված ստեղծագործություն է գրում: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ինքն է մաեստրոյին պատվիրել նման ստեղծագործություն գրել:
«8-10 րոպեանոց ստեղծագործություն կլինի, որն ուզում եմ ապրիլի 24-ին կայանալիք համերգին հնչի: Ապրիլի 24-ին համահայկական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը կլինի, որը կուզեի, որ եզրափակվեր Մանսուրյանի այս նոր գործով»,- ասաց նախարարը: