|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է ներկայացրել:
Երաժիշտը կատարման տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Վոկալիզի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին: «Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը նվիրել եք Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:
Մարտին Ուլիխանյանն էլ շնորհակալություն է հայտնել ակորդեոնահարին գեղեցիկ կատարման համար: