|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ օպերային մեներգիչ Մոնսերատ Կաբալիեի համերգը:
Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկինը, վարչապետը, մշակույթի եւ սփյուռքի նախարարները, մշակույթի գործիչներ:
Կաբալիեի հետ բեմում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարում էր անվանի դիրիժոր Ռամոն Տեբարը: Ելույթով հանդես եկան նաեւ Կավալիեի դուստրը` Մոնսերատ Մարտին, ինչպես նաեւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Հնչեցին Հենդելի, Օֆենբախի, Պուչինիի, Խիմենեզի ստեղծագործություններից:
Համերգի վերջում հնչեց մեկ հայկական ստեղծագործություն` Գոհար Գասպարյանի «Երեւան» ստեղծագործությունը կատարեց Մոնսերատ Մարտինը: