Ամերիկացի գիտնականները   հայտնաբերել են  գենետիկ փոփոխություններ մարդկանց մոտ, ովքեր վերապրել են Հոլոքոսթը:  Մասնագետների կարծիքով  այդ գեները փոխանցվում են սերնդեսերունդ:
 Ուսումնասիրություններն անցկացվել են  նյույորքյան Մաունտ Սինայ բժշկական կենտրոնում:  Մասնագետներն ուսումնասիրել են 32 հրեա տղամարդու եւ կնոջ գեներ, ովքեր  փրկվել են համակենտրոնացման ճամբարներից կամ այս կամ այն կերպ առնչվել են նացիստների դաժանություններին:  Ուսումնասիրվել են նաեւ նրանց երեխաների գեները, ովքեր, համաձայն վիճակագրության, մյուս երեխաներից ավելի հաճախ են  սթրեսային խանգարումներ ունենում:
Դրանցից հետո արդյունքները  համեմատել են  այլ ցուցանիշների հտե, որոնք ստացվել են  Եվրոպայի սահմաններից դուրս համաշխարհային պատերազմը վերապրած հրեական այլ ընտանիքների գեների ուսումնասիրությունից: Համեմատության արդյունքում պարզվել է, որ առաջին խմբում երիտասարդ սերնդի մոտ գենետիկ փոփոխությունները պայմանավորված են հենց Հոլոքոսթով: