կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 17:33
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքի հող հանձնողը պետք ա հանձնվի հողին, հայի գենը երբեք դավաճանին չի ներելու․ Նարեկ Մանթաշյան

Նիկոլ Փաշինյանն առաջին պատերազմից փախել է, Մարտի 1-ից փախել է, երբ պատասխանատվության որոշակի պահ է հասունացել, նա փախել է: Բնականաբար, փախչողի կողքին պետք է լինեին փախչողներ. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ընթացքում դասալիքների պատճառով ենք պատերազմը տանուլ տվել։

«Հիմա այդ բոլոր փախչողները առաջնագծից կարճատև արձակուրդ եկած մարդկանց, որոնք տեսնելով, որ իրենց հայրենիքը վաճառվել է, դավաճանվել է ու ըմբոստացել են,  այդ մարդկանց անվանում են առաջնագիծը թողած։ Այս պահին ինձ համար դուք եք հանդիսանում առաջնագիծ, որովհետեւ կապ չունի հայրենիքը թուրքի կողմից է վտանգված, թե՝ ներսից են հանձնում»,- ասաց Նարեկ Մանթաշյանն ու ընդգծեց․ «Եղեգնաձորից այն կողմ չեք գնացել, որտեղ մի հարմար բլուր եք գտել սելֆի եք արել ու եկել եք։ Դուք անմեղսունակ վախկոտների թայֆա եք»։

Ըստ Նարեկ Մանթաշյանի՝ սերունդներն ու պատմությունը Փաշինյանի կառավարությանը չեն ներելու: «Ձեր գնահատականը տալու է պատմությունը, դուք կանգնել եք խարանի առաջ, դուք ծախել եք մեր հայրենիքը և պետք է պատրաստ լինեք ուժի դեմ դիմակայելու, որովհետև հայ ազգը երբեք չի կարող պատրաստակամ լինել՝ ներելու դավաճանին։ Դուք սրիկաների իշխանություն եք»,- հայտարարեց նա։

Մանթաշյանը մի կարևոր փաստ արձանագրեց. «Կառավարություն ներխուժած անձանցից շատերը հենց Նիկոլ Փաշինյանին ձայն տվածներն էին։ Այդ մարդկանց մեջ ես լավ էլ տեսել եմ մարդիկ, որոնք Նիկոլի լայվերի տակ պատրաստակամ են եղել նրա ոտքերը լվալ ու ջուրը խմել։ Իսկ հիմա այդ եռման ջրով ուզում են Նիկոլի գլուխը վառել, որովհետեւ հայրենիքի հող հանձնողը պետք ա հանձնվի հողին, այլ տարբերակ չունի։ Հայի գենը երբեք դավաճանին չի ներելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: