| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր հաշվետվություն: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը ցանկացավ հարց ուղղել Վիգեն Սարգսյանին, որը, սակայն, ավելի շատ պաթոս-ելույթ էր:
«Իմ սերնդի մարդիկ հիշում են, թե մենք ինչ զարթոնք ապրեցինք 60-70-ական թվականներին` Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, Երևան-Էրեբունի տոնակատարությունները, «Արարատ» թիմի հաղթանակը: Վերջին միջոցառումը, որն անցկացվեց ողջ հայ ժողովրդի կողմից` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները, ապացուցեցին, որ անգերազանցելի աշխատանք է արված, որ հայոց գենը հավերժելու է, որ նախորդ դարերի հին ժողովուրդը նաև ապագայի ժողովուրդ է: Վերջին օրը ինչ փառահեղ գեղարվեստական ու մշակութային միջոցառում էր` բարձր մակարդակով, յոթ տարեկան հանճարեղ մանչուկի նվագով: Բրավո բոլոր կազմակերպիչներին: Տարիների բարդ աշխատանք է կազմակերպել այս ամենը: Պիտի հարցնեմ` ի՞նչ դժվարություններ ստեղծեցին մեր ոխերիմ թշնամիները այս միջոցառումները իրականացնելու ճանապարհին»,- հարցրեց պատգամավորը: