կարևոր
1669 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-03 21:10
Քաղաքական

Եժովների գենը շարունակվում է, դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է. փաստաբանը՝ Սրբազանի դատավճռի մասին

Եժովների գենը շարունակվում է,  դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է. փաստաբանը՝ Սրբազանի դատավճռի մասին

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է.

«Միքայել Սրբազանի ամոթալի դատավարությունն ու ապօրինի դատավճիռն ինձ հիշեցրեց պատմական այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են անցել քաղաքական հետապնդումների միջով` Չարենց, Բակունց, Տերյան, Դրո, Աբեղյան, Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան և այլ շատ և շատ մեծեր:

Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն: Հիմա հասկանում եմ, որ ժամանակակիցն եմ նրանց թոռների, որոնց աշխատանքի բերմամբ հաճախ տեսնում եմ քննչականներում ու դատարաններում: Եժովների գենը շարունակվում է:

Հ.Գ. Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է»: