Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նոր առաքելության շրջանակներում, որի իրագործումը կարող է հինգ տարի տևել, ՆԱՍԱ-ն մտադիր է տիեզերագնացների ուղարկել Մարս: Դա նախատեսվում է իրականացնել 2030-ականներին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, առաքելության իրագործման համար տիեզերանավով բավականաչափ թթվածին և վառելիք տեղափոխելը նման հեռավորությամբ, այնուամենայնիվ, ներկա պահին իրագործելի չէ:
ՆԱՍԱ-ն մտադիր է այս հարցն այլ կերպ լուծել՝ MOXIE (Mars Oxygen in Situ Resource Utilization Experiment) համակարգի գնությամբ: Այս համակարգը փորձարկման առաջին փուլում է գտնվում: Այն տեղակայվել է հուլիսին արձակված Mars Perseverance մարսագնացում: Նախատեսվում է, որ սարքավորումն ածխաթթու գազը, որը կազմում է կարմիր մոլորակի մթնոլորտային գազի 96 տոկոսը, կվերածի թթվածնի:
Մարսի մթնոլորտում թթվածինն ընդամենը 0,13 տոկոս է կազմում՝ ի տարբերություն Երկրի մթնոլորտի 21 տոկոսի:
Նորարար համակարգի աշխատանքի փորձարկումներն առաջարկել են Վաշինգտոնի համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով՝ MOXIE-ն ծառի պես է գործում. այն պոմպի օգնությամբ քաշում է մարսիական օդն ու էլեկտրաքիմիական գործընթացի արդյունքում ածխաթթու գազի յուրաքանչյուր մոլեկուլից թթվածնի երկու ատոմ է առանձնացնում: