Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Վերջինս հայտնի է Հայաստան այցերի ժամանակ մի քանի հայտնի անձանց՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելով:
Yerkir.am-ի հետ զրույցում «Պանտեռա սիքյուրիթի» պահնորդային ծառայության ղեկավար Վահե Դարբինյանը պատմեց դեպքի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները:
«3:30-ի սահմաններում, ինքն իր պարտականություններն էր կատարում: Ալեք Մանուկյան փողոցում գործող «Տոտո» գրասենյակից ահազանգ էր ստացվել, գնում էր այնտեղ՝ իրավիճակը ստուգելու: Միջադեպը տեղի է ունեցել գրասենյակի մոտ, իմ ունեցած տեղեկություններով ծեծողները «Տոտոյի» հետ կապ չեն ունեցել, դուրսը կանգնած են եղել՝ հիմնականում ախալքալաքցիներ են եղել: Նրանց մեջ ծանոթ մարդ ա եղել, Վարազդատին ասել ա՝ արի ծանոթացնեմ, լավ տղերք են, հետո չգիտենք ինչ ա հետները տեղի ունենում, էդ «լավ տղերքից» մեկը հետևից խփում ա, ուշքը գնում ա, մյուսներն էլ սկսում են добивать անել, մեր մյուս աշխատողը մինչև հասել ա, արդեն իրանք իրանց գործն արել են»,-պատմեց նա:
Դարբինյանի խոսքով՝ Վարազդատը ծնոտի երկու կոտրվածք է ստացել և այժմ անգիտակից վիճակում գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Անվտանգության ծառայության ղեկավարը հայտնեց, որ դեռևս պարզ չեն կատարվածի մանրամասները, քանի որ Վարազդատը դեռ գիտակցության չի եկել: Դեպքից անմիջապես հետո հիվանդանոց են ժամանել նաև իրավապահները, ովքեր քննություն են տանում ՝ պարզելու կատարվածը: