Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանում Քարդաշյանների անվտանգությունն ապահոված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը դաժան ծեծի է ենթարկվել: Հայտնել էինք նաև, որ Վարազդատն այժմ գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում և վիճակը կայուն ծանր է:
Yerkir.am-ը հիվանդանոցի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանից տեղեկացավ, որ Վարազդատի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
«Հայտնի է, որ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Վարազդատը բազմաթիվ կոտրվածնքեր ու վնասվածքներ ունի և մինչև հիմա նրան չեն կարողանում վիրահատել: Սակայն, այսօր արդեն կընթանան նախապատրաստական աշխատանքներ ու ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն»,- ասաց մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, նաև, որ անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործով Ոստիկանություն բերման է ենթարկվել Հարություն Թանգամյանը, ով հայտնի գնդապետի որդի է: