|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք` այս գիշեր ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել և ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Վերջինս հայտնի է Հայաստան այցերի ժամանակ մի քանի հայտնի անձանց՝ այդ թվում Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելով: Վարազդատն այժմ գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Համալսարանական հիվանդանոցից Yerkir.am-ը տեղեկացավ, որ Վարազդատն այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում: «Ծանր կայուն վիճակում է, արդեն գիտակցության է եկել, ունի դիմածնոտային համակարգի ծանր վնասվածքներ, մասնավորապես` դիմային ոսկրերի կոտրվածքներ, ստացել է գլխուղեղի ցնցում, առկա է թոքերի սալջարդ, անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, հիմա հետազոտություններ են իրականացվում, ընթացքում պարզ կլինի` երբ կվիրահատեն»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց 1-ին համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը: