|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ձեր կառավարությունը դրսի տղերքի համար ի՞նչ պայաններ է ստեղծել, որ էսօր նալոգ է ուզում: Ձեր կառավարությանն էս ժողովուրդն է բերել իշխանության, բայց դուք ոնց որ դրսի տղերքից աբիժնիկ ըլնեք»,- դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ասաց արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներից մեկը:
«Լավ չի, որ էդպիսի խոսքեր ես օգտագործում, երևում ա, որ աբիժնիկը դու ես»,- արձագանքեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում: Որոշումը մեծ խնդրի առջև է կանգնեցել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին։
Մանրամասն՝ տեսանյութում։