կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-12 14:40
Հասարակություն

1915 թ. ապրիլին Մեզիրեում ձերբակալվել են քաղաքի շատ մտավորականներ ու անվանի մարդիկ

1915 թ. ապրիլին Մեզիրեում ձերբակալվել են քաղաքի շատ մտավորականներ ու անվանի մարդիկ

Աղբյուրը՝ armeniangenocide100

Սիմոն Ճըլճլյանի պատմությունը

1870 թ., Խարբերդ

1915 թ. ապրիլին Մեզիրեում ձերբակալվել են քաղաքի շատ մտավորականներ ու անվանի մարդիկ, որոնց բանտարկել են Պատերազմական ատյանի բանտում: Նրանց թվում է եղել նաև հայ բժիշկ Սիմոն Ճըլճլյանը: 1915 թ. հունիսի 23-ին Մեզիրեի բանտից շատերի հետ միասին, աքսորվել է Գեղվանքի ճամփով դեպի Տիգրանակերտ: Բազմաթիվ հայ երևելիների հետ միասին չարչարանքների ու տանջանքների է ենթարկվել: 1915 թ. սպանվել է Մելիտինեում՝ 45 տարեկանում:

 

Ծնվել է 1870 թ., Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում:

 

1903 թ. ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը:

 

Մեզիրեում բժիշկ է աշխատել:

 

Որոշ ժամանակ անց արդեն թույլ էին տվել, որ գիշերը մնա հիվանդանոցի հյուրանոցում:


1915թ. ապրիլի մեջ, մի օր ցերեկը իր գործին է եղել, երբ երկու սվինավոր ոստիկան կանգնել են դռան առջև և պահանջել, որ բժիշկը դատավարության սենյակ գնա: Բժիշկը չի հասցրել դուրս գալ, երբ ոստիկանները նրան բռնել են ու բանտ տարել:

Այդ օրերին Մեզիրեում ձերբակալվել են նան քաղաքի շատ մտավորականներ ու անվանի մարդիկ, որոնց բանտարկել են Պատերազմական ատյանի բանտում:

 

1915 թ. հունիսի 23-ին Մեզիրեի բանտից, շատերի հետ միասին, աքսորվել է Գեղվանքի ճամփով դեպի Տիգրանակերտ: Բազմաթիվ հայ երևելիների հետ միասին չարչարանքների ու տանջանքների է ենթարկվել: 1915 թ. սպանվել է Մելիտինեում՝ 45 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 213–214: