Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ Armeniangenoicde100
Հոլոքոսթից՝ հրեաների ցեղասպանությունից, շուրջ երեք տասնամյակ առաջ նման մի ցեղասպանություն էլ իրականացրել էր Օսմանյան կայսրությունը 1915 թվականի ապրիլին: Զոհերն Օսմանյան Թուրքիայի ազգային փոքրամասնություն համարվող 1.5 մլն հայերն էին:
Հայկական ծագում ունեցող երկու երիտասարդ կինոգործիչներ Ալեք Մուհիբյանը և Կարին Հովհաննիսյանը հանձն են առել վերապատմելու այս պատմությունն իրենց ֆիլմում՝ «1915» կոչվող հոգեբանական թրիլլերում: Ֆիլմը թողարկվել է ապրիլին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում:
Կարին Հովհաննիսյանը նաև «Ստվերների ընտանիքը» գրքի հեղինակն է. գիրք, որում նա ճանապարհորդում է իր ընտանիքի երեք սերունդներով: Hindu Business Line պարբերականին տված Ալեքի և Կարինի հարցազրույցի որոշ դրվագներ ներկայացնում ենք ստորև.
-Ալեք, Դուք Կարինի հետ շուրջ 10 տարի միասին եք աշխատել. ինչպե՞ս եքմիավորվել այս ֆիլմի համար:
Ալեք Մուհիբյան. Ես ծանոթացել եմ Կարինի հետ Լոս Անջելեսի Փոլ Ռիվեր դպրոցում, այդ ժամանակ 13 տարեկան էինք: Մենք այնտեղի միակ հայերն էինք: Այդ հանդիպումը ճակատագրական էր մեզ համար: Ֆիլմը ներկայացնում է՝ ինչ տարօրինակ և զարմանալի կերպով է պատմությունն անդրադառնում մեր կյանքի վրա, էական չէ՝ ով կամ որտեղ ենք մենք:
Սա պատմություն է բազմաթիվ ձուլվող երկակիությունների՝ 1915-ի և 2015-ի, իրականության և ձևականության, ազգի և անհատի մասին, և ես կարծում եմ՝ այս ցուցակում արժե ավելացնել նաև ինձ և Կարինին: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում մեր ժառանգությունը յուրահատուկ դեր է խաղացել, և մենք այդ ժառանգությունը տարբեր կերպով ենք տանում: Սակայն մենք կրկին հանդիպեցինք, այս անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նույն բեմում ներկայացնելու համար:
-Ի՞նչ ազդեցություն է ունեցել Կարինի առաջին գիրքը՝ «Ստվերներիընտանիքը», «1915»-ի վրա:
Ա.Մ. «Ստվերների ընտանիքը» երեք տղամարդկանց մասին է, գրքի երեք գործողությունները տեղի են ունենում վերջին 100 տարիների ընթացքում: Առաջինը Ցեղասպանությունից փրկված տղամարդն է, նա փախչում է Ամերիկա և փորձում մոռանալ այն, ինչ տեսել էր: Երկրորդ տղամարդը նա է, ով անընդհատ շարունակում է հիշել ոչնչացված ու թաղված 3000-ամյա մշակույթն ու քաղաքակրթությունը: Նա դառնում է հայագիտության պատմաբան: Երրորդն այն տղամարդն է, որը վերադառնում է հայրենիք այդ հիշողությունները կրկին իրականություն դարձնելու համար:
Սա սպանդի, հիշողության և մարման պատմություն է: Այն նաև կորստի, փրկության և վերադարձի մասին է, այս առաքելություններից յուրաքանչյուրը մարմնավորվել են ֆիլմի հերոսի՝ ռեժիսորի մեջ, իսկ այդ բոլոր 100 տարիներն արտացոլված են այն կախարդական ներկայացման մեջ, որը նա բեմադրում է 2015-ի մի գիշեր:
-Որքա՞ն էր բարդ Ձեզ համար թորել նման ողբերգական պատմությանիրողություններն ու ազնվությունը:
Կարին Հովհաննիսյան. Իհարկե, մարտահրավերի պես բան է իրական ողբերգություններին գեղարվեստական լուծումներ տալը: Հատկապես բարդ էր Հայոց ցեղասպանության հարցում, որն ավելի քան պատմական և քաղաքական հարց է:
-Կայի՞ն ֆիլմեր, որոնց օգնությանն եք դիմել «1915»-ը նկարահանելիս:
Ա.Մ. «1915»-ը չունի հստակ նախատիպ.այն կինեմատոգրաֆիկ խառնուրդ է: Մենք սովորել ենք մեր բոլոր սիրելի ֆիլմերից: Կարող եք գտնել Պրեսթոն Սթորջիսի «Սալիվանի դեգերումները» և Հովարդ Հոուքսի «Նրա ընկերուհի Ուրբաթը» ֆիլմերի հետքերը, ինչպես նաև Ալֆրեդ Հիչքոքի, Ռոման Պոլանսկիի և Դէվիդ Լինչի ազդեցությունը: Մարդիկ նշում էին ամեն ինչ՝ սկսած «Անհանդուրժողականություն»-ից (1916) մինչև «Կորած խճուղին» (1997) և «Բյորդմանը» (2014), որն իրականում թողարկվել էր «1915»-ի պատրաստ լինելուց հետո միայն:
Մեր ֆիլմը հազվագյուտ օրինակ է. այն հսկայական պատմական բեռն ու քաղաքական մասնաբաժին ունեցող պատմությունը պատմելիս ստեղծում է ակնհայտ երևակայական մթնոլորտ: Սա բարկացնում է որոշ մարդկանց: Նրանք մոռանում են, որ տասնամյակներ շարունակ «1915»-ի պատմությունը կենդանի էր փրկվածների մղձավանջներում, ովքեր փորձում էին ամեն ինչ՝ մոռանալու այդ ամենը:
-Ինչպե՞ս է «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանըստանձնել ֆիլմի երաժշտության պատասխանատվությունը:
Կ.Հ. Մենք գիտեինք նրան և հեռավորության վրա հիանում էինք նրանով: Բայց չգիտեինք, որ սիրված ռոք աստղ լինելուց բացի, նա նաև հիանալի կոմպոզիտոր է, որն ունի ներկայացման և ոճի տաղանդ: Նա ստեղծել է մի երաժշտական աշխարհ, որում տեղավորվում է զգացմունքների մի ամբողջ դար:
Սովորաբար ֆիլմերի երաժշտությունն արվում է ֆիլմի վերջնական խմբագրումից հետո: Սակայն Սերժը շատ էր կապված «1915»-ի ակորդներին. նա գրում էր հիմնական երաժշտական ստեղծագործություններն այն ժամանակ, երբ մենք նկարահանում էինք կադրերը:
-Կա՞ր քաղաքական դիսկուրս, որը մտադիր էիք արթնացնել Ձեր ֆիլմում:
Կ.Հ. Հերքումը, իհարկե, «1915»-ի կարևոր թեմաներից է: Սակայն սա միայն Հայոց ցեղասպանության հանցագործությունը շարունակական դարձնող Թուրքիայի ժխտողականության մասին չէ: Այն մեր՝ որպես անհատների սեփական փորձի մասին է՝ խուսափելու մեր անցյալի մութ կողմերից:
-Արդյո՞ք խնդիրներ կային ֆիլմի ֆինանսավորման հարցում: Եվկցուցադրվի՞ այն Թուրքիայում:
Ա.Մ. Մեր ֆիլմը, իհարկե, ուներ ֆինանսական դժվարություններ: Սակայն դա ստեղծողների միակ խոչընդոտը չէր: «1915»-ի նախադրյալն այն էր, որ մինչև 2015-ի ապրիլ ամիսը ամբողջ աշխարհը պետք է խոսի Հայոց ցեղասպանությունից, իսկ Լոս Անջելեսի փողոցներ երթով պետք է դուրս գա շուրջ 1 միլիոն մարդ:
Բարեբախտաբար, այդ ամենն իրականացավ: Սակայն երբ մենք ներկայացնում էինք այդ տեսարանը վերջին մի քանի տարիների, անգամ ամիսների ընթացքում, շատ քիչ մարդիկ էին հավատում այդ ամենի իրականացմանը:
Թուրքիայի ժխտողական քարոզչությունը վերածել է այս պատմությունն աղոտ էթնիկ մոլուցքի, այլ ոչ թե ավելի կենսական և համամարդկային նշանակություն ունեցող իրադարձության:
Վերջերս, սակայն, փոփոխություններ են նկատվում: Մենք իսկապես մտադիր ենք ֆիլմը ցուցադրել Թուրքիայում, ինչպես նաև Հնդկաստանում:
Հույս ունենք, որ նկարահանող աշխատակազմը չի ենթարկվի ազատազրկման վտանգի, ինչպես «Ստվերների ընտանիքը» գրքի թուրք թարգմանիչներն ու հրատարակիչները:
-Արդյո՞ք արդարացի էր Ձեր կողմից վկայակոչելու Ռասել Քրոուի նոր «Ջուրփնտրողը» ֆիլմը, որը Ցեղասպանության հերքման քարոզի դրվագ է:
Կ.Հ. Մենք ոչինչ չգիտեինք այս ֆիլմի մասին, նախքան դրա թողարկվելը: Եվ, իհարկե, արդարացի է նման աշխատանք վկայակոչելը, եթե այն ծառայում է ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը մոռանալու չարաբաստիկ և դար տևող արշավին: