|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավստրալիայում սիրիահայերին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության շնորհիվ հավաքվել է 50.000 ավստրալական դոլար:
Դրամահավաքը կազմակերպվել է հունիսի 22-ին: Առաջին շաբաթվա ընթացքում հավաքվել է 26 000 ավստրալական դոլար, իսկ եզրափակիչ համերգի ժամանակ գումարը հասել է 40 000-ի. տեղեկացնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Yerkouyn-ը:
Կայքը նշում է, որ համերգին ներկա է եղել ընդամենը 120 հայ հանդիսատես: 10 000 դոլարը հայ գործարարների նվիրատվությունն է:
Հավաքված գումարն ամբողջությամբ նվիրաբերվելու է սիրիահայության օժանդակության աշխատանքներին և հատկապես` հալեպահայությանը, որն այսօր դիմագրավում է կենցաղային և անվտանգության լուրջ խնդիրների:
Դրամահավաքը կազմակերպվել է Ավստրալիայի ՀՅԴ «Դրո» կոմիտեի, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի և Ավստրալիայի ՀՅԴ երիտասարդական միության կողմից: