Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հարցազրույցում բանակի թալանի համար մեղադրեց գործող իշխանությանը՝ ասելով․ «Բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո»:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ, շրջանցելով Պաշտպանության նախարարությունը, այս կառավարությունը գնումներ է կատարել, և, օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ գրեթե 600 դոլարով։ Այս պահին այն կազմում է 313 հազար 200 դրամ, իսկ պատերազմի օրերին դոլարի փոխարժեքը մի փոքր ավելի ցածր էր:
ArmLuг.am-ը որոշեց փոքրիկ ուսումնասիրություն կատարել և պարզել, թե ինչ գումարով կարելի է զրահաբաճկոններ ձեռք բերել: Նախ՝ նկատենք, որ զրահաբաճկոններ վաճառվում են տարբեր վայրերում, և նույնիսկ List.am հայտարարությունների կայքում հնարավոր է հանդիպել զրահաբաճկոնների վաճառքի մասին ամենատարբեր հայտարարությունների:
Կոնկրետ այստեղ զրահաբաճկոն հնարավոր է ձեռք բերել անգամ 15 հազար դրամով, առաջարկներ կան անգամ դրանք գնելու 21 հազար, 75 հազար, 85 հազար, 125 հազար դրամով: Առաջարկներն ուղեկցվում էին նաև համապատասխան նկարագրություններով:
Իսկ ի՞նչ գներ են գործում միջազգային շուկայում: Pro-spec.ru կայքում զրահաբաճկոնների արժեքները սկսվում են 3500 ռուբլիից (մոտ 24 հազար 500 դրամ): Այս կայքում զրահաբաճկոնների գները բազմազան են, և հնարավոր է այն գնել անգամ 294 հազար դրամով: Իսկ, ահա, ռուսական avito.ru կայքում զրահաբաճկոն հնարավոր է գնել 5 հազարից մինչև 10 հազար ռուբլիով (35 հազարից մինչև 70 հազար դրամ)»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: