|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության միջև պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով Քուվեյթի Պետության՝ սիրիահայերին աջակցելու պատրաստակամությունը, մասնավորապես ասաց. «Արդեն ավանդույթ է դարձել աշխատանքը Քուվեյթի դեսպանության հետ: Անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթի Պետությունը 100.000 ամերիկյան դոլար նվիրեց Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին, որն ուղղվեց սննդի ձեռքբերմանը: Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100.000 դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայ դպրոցական և այլ կրթական ծրագրերի իրականացմանը: Գումարը կփոխանցվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին: Նախարարը նշեց նաև, որ սիրիահայերին ուղղված բոլոր օգնությունները կազմակերպվում են այս կենտրոնի միջոցով:
Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսար Մոհամմմեդ ալ Քաբանդին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին համագործակցության համար և հավելեց. «Ես ուրախ եմ գտնվել նախարարությունում: Սա մեր վերջին այցելությունը չէ, նոր ծրագրեր կան: Աջակցելու ենք նաև Նոր Հալեպ ծրագրին»: