Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այս շաբաթ սկսեց օգնություն հատկացնել Հայաստանում պաշտպանություն գտած` Սիրիայից տեղահանված 5000 հայերի: Վեցամսյա ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը. հայտնում են ՊՀԾ մամլո կենտրոնից:
ՊՀԾ-ի այս ծրագիրը կյանքի է կոչվել Սփյուռքի նախարարությունից ստացված դիմումի հիման վրա, որը պատասխանատու է սիրիահայերին հատկացվող օժանդակության ընդհանուր համակարգման համար: ՊՀԾ-ի և նախարարության միջև համաձայնագրի ստորագրումից հետո ՊՀԾ-ն սիրիահայերին օգնություն կհատկացնի ներկայիս անցումային շրջանում` մինչ Հայաստանի կառավարությունը շարունակում է սիրիահայ բնակչությանն ինտեգրելուն ուղղված ջանքերը:
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՊՀԾ-ի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների ու առավելապես ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, ինչպիսիք են Սիրիահայերի հիմնահարցերի համակարգման կենտրոնը, Առաքելություն Հայաստանը, Հայ օգնության միությունը և այլ կազմակերպություններ, որոնք տրամադրել են ինֆորմացիա, մարդկային ռեսուրսներ և փորձագիտական օժանդակություն:
Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը Սիրիահայերի հիմնահարցերի համակարգման կենտրոնն է, որը գործում է Սփյուռքի նախարարության հովանու ներքո: