կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 14:19
Իրավական

Զոլաքարում կամրջի տակ ինքնասպանություն գործած երիտասարդին հայտնաբերել է մայրը. մանրամասներ

Զոլաքարում կամրջի տակ ինքնասպանություն գործած երիտասարդին հայտնաբերել է մայրը. մանրամասներ

Երեկ Մարտունու հիվանդանոցից շտապ օգնության բաժին ահազանգ է ստացվել, որ  Զոլաքար գյուղում 32-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ երիտասարդին հայտնաբերել է մայրը՝ իրենց տան դիմաց գտնվող կամրջի տակ՝ ջրատար առվում,՝ ձեռքերի երակները կտրած:

Yerkir.am-ի հետ զրույցում Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը պատմեց, որ մահացածը շատ խելոք, հանգիստ երիտասարդ էր, և որևէ մեկի մտքով չի անցել, որ հնարավոր է` նման քայլի դիմի:

«3-4 տարի է, ինչ ամուսնացած էր: Երեխա չէին ունենում: Կինը Երևանում էր՝ բուժումներ էր ստանում: Ինքն էլ ՌԴ` արտագնա աշխատանքի էր մեկնում»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝   երիտասարդը զինվորական ծառայության ընթացքում գլխի հետ կապված հիվանդություն է ունեցել և զորացրվել, սակայն նրա մոտ երբևէ տարօրինակություններ չեն նկատվել:

Մեր զրուցակիցը պատմեց, որ երիտասարդի մայրը տղային գտել էր մորաքրոջ քառասունքի արարողությունից վերադառնալիս: