Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. shamshyan.com-ը հայտնում է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, ևս մեկ հոգու գյուղացիները իրենց ուժերով դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա: Գյուղացիները կարողացել են մեկին փրկել իսկ մյուսը՝ ցավոք, մահացել է: