| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել ենք, որ երեկ առավոտյան Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող «Սոլիան» ՍՊԸ-ի գազալցակայանում կախված վիճակում հայտնաբերվել է գազալցակայանի աշխատող` 40-ամյա Յուրի Բադալյանը: Նա Արարատի մարզի Հայանիստ գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը հայտնեց, որ տղամարդն ամուսնալուծված էր, ուներ երկու անչափահաս երեխա՝ 10 և 12 տարեկան տղա և աղջիկ:
Գյուղապետը նշեց, որ Բադալյանն ապրում էր ծնողների հետ, տան միակ աշխատողն էր: Դեռևս հայտնի չէ տղամարդու ինքնասպանության պատճառը, սակայն գյուղում խոսում են, թե նա սեր ուներ խմիչքի հետ, և չի բացառվում, որ հենց դրա ազդեցության տակ էլ նման քայլի է դիմել:
Նշենք, որ փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: