Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ախալքալաքում միջին տարիքի մի կին ինքնասպան է եղել, ընթանում է հետաքննություն, պատճառները դեռ հայտնի չեն: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge-ից:
Կինը ինքնասպան է եղել իր տան բակում` կախվելով: Ընտանիքի անդամները շտապ օգնություն են կանչել, երբ հայտնաբերել են նրան բակում: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նախատեսում է «ինքնասպանության հասցնել»:
Ինքնասպանություն գործած կինը Ուզունյան Ա-ի մայրն է, ում մահացած գտան 2017 -ի մայիսի 29-ին Ախալքալաքի «Թումաս» կամրջի տակ: Աղջիկն անհետացել էր նախօրեին: Ընտանիքը փնտրում էր նրան և ոստիկանություն էր դիմել, սակայն հաջորդ օրը հայտնաբերվեց նրա դին: Ներքին գործերի նախարարությունը վարում էր հետաքննություն «ինքնասպանության հասցնել» հոդվածով: Բայց աղջկա ընտանիքը պնդում էր, որ նրան սպանել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: