կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 19:20
Հասարակություն

Սյունիքում ինքնասպանություն գործած տղամարդը պետք է տեղափոխվեր բուժհաստատություն. ՔԿ

Սյունիքում ինքնասպանություն գործած տղամարդը պետք է տեղափոխվեր բուժհաստատություն. ՔԿ

2015թ. նոյեմբերի 13-ին` ժամը 09:30-ին, Սյունիքի մարզի Լծեն համայնքի ղեկավար Հրահատ Նիկալյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ 50-ամյա Բենիկ Հարությունյանն իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ։

 Նախնական տվյալներով՝ Բ. Հարությունյանն ինքնասպանություն է գործել 2015թ. նոյեմբերի 13-ին` ժամը 07:30-ի սահմաններում, իրենց տանը կից հացատան գերանից պարանով կախվելու միջոցով: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 Կատարվում է քննություն՝ Բ. Հարությունյանի մահվան հանգամանքները, ինքնասպանություն գործելու պատճառները պարզելու ուղղությամբ։

 Ըստ հարազատների տված բացատրության՝  նրա մոտ ի հայտ էին եկել առողջական որոշ խնդիրներ, նշանակվել էր դեղորայքային բուժում, իսկ 2015թ. նոյեմբերի 16-ին ստացիոնար բուժման նպատակով պետք է տեղափոխվեր համապատասխան բժշկական հաստատություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ առաջ քաշված հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ։