կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 15:20
Իրավական

Ժամկետից շուտ էր բանակից զորացրվել. մանրամասներ ինքնասպանություն գործած 20-ամյա տղայի մասին

Ժամկետից շուտ էր բանակից զորացրվել. մանրամասներ ինքնասպանություն գործած 20-ամյա տղայի մասին

Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել, այս անգամ`  Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` մահացածը նույն գյուղի բնակիչ` 20-ամյա Վաղինակ Վարդանյանն է: Մեր տեղեկություններով` նա ժամկետից շուտ զորացրվել է բանակից տուբերկուլոզ հիվանդության պատճառով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ Վաղինակն իրենից փոքր եղբայր ուներ, շատ նորմալ ընտանիքից էր:

 

«Աշխատասեր տղա էր, գյուղատնտեսական աշխատանքով էր զբաղվում, բանվորություն էր անում, ավտոլվացման կետում էր աշխատում: Ծնողները նրա համար մեքենա էին առել, ֆինանսական խնդիրներ չուներ, որ մտածենք` դրանից էր»,- ասաց նա և հավելեց, որ մահվան հնարավոր վարկածների մասին գյուղում դեռևս խոսակցություններ չկան:

 

Գյուղապետը, ով Վաղինակի հոր հետ է ժամանակին աշխատել, պատմեց, որ նրա հայրն անտառապահ է եղել: «Երեկոյան ժամը 18-ի սահմաններում հայրը գնացել է անասունին խոտ տալու և որդուն կախված վիճակում է հայտնաբերել»,- ասաց նա և հավելեց, որ երիտասարդը վերջին օրերին տարօրինակ վարքագիծ չի դրսևորել:

 

«Բոլորս էլ ապշած ենք: Ափսոսում եմ, լավ երեխա էր»,- ասաց գյուղապետը և հայտնեց, որ տղայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը: