|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքները` զինված ուժերում» թեմայով:
Քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է երեկ Չինարիի զորամասում զինվորի ինքնասպանության դեպքին: Նրա խոսքով` եթե միջանձնային վիճաբանությանը տեղյակ զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, ապա կարելի էր դեպքը կանխել:
«Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի եւ այնուհետեւ հաշվեհարդար տեսնելու միտումներ կան առայժմ: Իրավապահ մարմինները աշխատում են, ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, եւ մենք հասարկությանը կտեղեկացնենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղում ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանին գտել են մահացած: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել հորը` տեղեկացնելով, որ ինքնասպանություն է գործելու: